Հունիսի 13-ին՝ Եվրոպական հնագիտության օրերի շրջանակում, Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Մշակութային ժառանգություն և գանձագողություն․ ո՞ւմ է պատկանում անցյալը» թեմայով պանելային քննարկումը։
 Քննարկումը վարեց Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի ղեկավար Աստղ Պողոսյանը։
 Բանախոսններն էին Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Նժդեհ Երանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի պետ Վիկտորիա Իսահակյանը և «Հետք» պարբերականի հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը։
Քննարկման ընթացքում մասնագետները ներկայացրին հնագիտական ժառանգության պահպանության արդիական խնդիրները՝ անդրադառնալով գանձագողության պատճառներին, դրա հետևանքներին, ապօրինի պեղումներին, ոլորտը կարգավորող իրավական մեխանիզմներին և գանձագողության կանխարգելման գործում պետական կառույցների ու հասարակության դերին։
Քննարկման ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան։