Հունիսի 20-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանը հրավիրում է մասնակցելու «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» ժամանակավոր ցուցադրության փակման շրջանակում իրականացվող բանախոսությանը։
Թեմա՝ «Բացակա ներկայություն. Դիլդիլյան ընտանիքի լուսանկարչական ժառանգությունը՝ Օսմանյան կայսրություն և Սփյուռք»
Բանախոս՝ Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ և Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյան
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Բանախոսությունը նվիրված է Դիլդիլյան ընտանիքի շուրջ մեկդարյա լուսանկարչական ժառանգությանը։
Բանախոսը կներկայացնի վավերագրական լուսանկարչության դերն ու նշանակությունը Անատոլիայի և Սփյուռքի հայկական համայնքների կյանքում՝ անդրադառնալով հայ ժողովրդի առօրյային Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո։
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է։