Հունիսի 20-ին Հայաստանի պատմության թանգարանում «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» ժամանակավոր ցուցադրության փակման շրջանակում տեղի ունեցավ «Բացակա ներկայություն. Դիլդիլյան ընտանիքի լուսանկարչական ժառանգությունը՝ Օսմանյան կայսրություն և Սփյուռք» թեմայով բանախոսությունը։
 Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Նժդեհ Երանյանը, ով կարևորեց նման ցուցադրությունների դերը պատմական անցյալի վերաիմաստավորման, մշակութային ժառանգության պահպանման և սերունդներին փոխանցման տեսանկյունից։
 Բանախոսությամբ հանդես եկավ Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանը, ով ներկայացրեց Դիլդիլյան ընտանիքի շուրջ մեկդարյա լուսանկարչական ժառանգությունը և դրա նշանակությունը հայկական պատմական հիշողության պահպանման գործում։
 Բանախոսության ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան։