Արձանագրությունը գտնվել է 1967 թ. Փոքր Վեդի գյուղի հարավ-արևելյան եզրին ջրմուղ անցկացնելիս։ Փոքր Վեդի գյուղը գտնվում է պատմական Արտաշատ մայրաքաղաքի հյուսիս-արևելյան սահմաններում։ Արձանագրությունը փորագրված է՝ խոշորահատիկ կրաքարի մեծ սալերի վրա։
Imp(erator) Caesar divị Nervae f[il(ius) N]erva
Traianus / Optimus A[u]g(ustus) G[e]rm(anicus)
Daci[c(us) Pa]ṛthicus pont(ifex) max(imus) / trib(unicia)
pot(estate) XX [im]p(erator) XIII co(n) s(ul) VỊ [p(ater)
p(atriae) p]er leg(ionem) IIII Scyt(hicam) fecit.
«Իմպերատոր Կեսար, Աստվածային
Ներվայի որդի, Ներվա Տրայանոս, օպտիմուս
(լավագույն), օգոստոս (վեհափառ), Գերմանիկուս
(Գերմանական), Դակիկուս (Դակիական),
Պարթիկուս (Պարթևական), գերագույն քուրմ
մաքսիմուս [մեծագույն], տրիբունի իշխանությամբ
(օժտված) 20 անգամ, կայսր (հռչակված)
13 անգամ, հյուպատոս 6 անգամ, ․․․ [հայրենիքի
հայր՞], ․․․ Սկյութական IV լեգեոնի կողմից
կատարվեց (կանգնեցվեց)»։
Ընթերցումը՝ Բ․ Առաքելյանի
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ժամանակաշրջան ։ 116 թ․
Տարածաշրջան : Փոքր Վեդի
Նյութ : Կրաքար
Ինվենտար # : 2605-1
