ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մեդալ Հենրի IV-ի և Մարիա Մեդիչիի պատկերներով

Մեդալը հատվել է Լյուդովիկոս XIII-ի ծննդյան կապակցությամբ: Հեղինակ՝ Գիյոմ Դյուպրե:

Դիմերես. Հենրի IV-ի կիսանդրին է՝ երեք քառորդով աջ, և Մարիա Մեդիչիի կիսադեմը դեպի աջ թեքված: Եզրին գրություն՝ HENRIC. IIII. R. CHRIS. MARIA. AVGVSTA.: Ձախից՝ ներքևում, հեղինակի ստորագրությունն է՝ G. DVPRE. F. 1605:

Դարձերես. թագավորն ու թագուհին պատկերված են Մարսի և Միներվայի կերպավորումով, նրանց միջև՝ Ամուրի տեսքով, գահաժառանգ Լյուդովիկոս XIII-ն է՝ ձեռքին սաղավարտ, ոտքը՝ դելֆինի գլխին, վերևում՝ թագ իջեցնող արծիվ: Եզրին գրություն՝ PROPAGO IMPERII: Ներքևում հեղինակի ստորագրությունը՝ G. DVPRE. F.:

Հավաքածու : Դրամագիտական հավաքածու

Ժամանակաշրջան : Միջնադար (1605 թ.)

Տարածաշրջան : Ֆրանսիա

Նյութ : Արծաթ

Չափ/կշիռ : տր.՝ 10 սմ, 533,10 գ

Ինվենտար # : 18481/795