ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Շեփոր

Շեփորը հնչել է 1988թ. Թատերական հրապարակում Արցախյան շարժման ցույցերի ժամանակ: Արտադրվել է Արևելյան Գերմանիայի Շվերին քաղաքում «Weltklang» ֆիրմայի կողմից: Շեփորը թանգարանին է նվիրել Աշոտ Միրզոյանը, ով անձամբ հնչեցնում էր հանրածանոթ մեղեդին:

Հավաքածու : Վավերագրերի հավաքածու

Ցուցասրահ : Երկրորդ հանրապետություն

Ժամանակաշրջան : Նորագույն շրջան (20-րդ. դարի 1-ին կես)

Տարածաշրջան : Երևան

Նյութ : Պղինձ, համաձուլվածք

Ինվենտար # : 5778