Դիմերես. Դափնու և կաղնու ճյուղերից կազմված պսակի մեջ՝ կաթողիկոսական աստիճանի խորհրդանշանները՝ գավազան, խաչազարդ խույր (կարմիր արծնապատ, ադամանդներով զարդարված) և խաչ, կապույտ արծնապատ ժապավեն Վազգեն Ա կաթողիկոսի անվան սկզբնատառերով՝ «Վ», «Ա», կենտրոնում խաչ՝ կարմիր արծնապատ թիթեղի վրա: Ներքևում՝ Սբ Հոգին խորհրդանշող թևատարած աղավնի, որից ներքև գրություն՝ ՌՆԵ (1405 թ.= 1956 թ.):
Դարձերես. Գրություն՝ Սբ Էջմիածին
Հավաքածու : Դրամագիտական հավաքածու
Ժամանակաշրջան : Նորագույն շրջան (1956 թ.)
Տարածաշրջան : Արմավիր (Սբ Էջմիածին)
Նյութ : Ոսկի, ադամանդ
Չափ/ կշիռ : տր.՝ 60 x 46 մմ, 24,07 գ,
Ինվենտար # : 18244