«Անցյալի հետքերով» խորագիրը կրող կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխաների համար։ Ծրագրի սկզբում երեխաները կշրջեն թանգարանի մշտական ցուցադրության սրահներում և կծանոթանան տարբեր ժամանակաշրջանների ցուցանմուշներին։ Հաջորդիվ, ձեռք բերած գիտելիքները մասնակիցները կկիրառեն ինտերակտիվ խաղի ընթացքում։ Երեխաները կբաժանվեն խմբերի և ցուցանմուշների կրկնօրինակներից ընտրելով կոնկրետ ժամանակաշրջանին բնորոշ նմուշներ` կփորձեն կազմակերպել փոքրիկ ցուցադրություն։