«Ասեղնագործություն և նորաձևություն. հինը` նորովի» կրթական ծրագիրը նախատեսված է 18 և բարձր տարիքային խմբի համար: Ծրագրի շրջանակում ընտրվում է թանգարանի որևէ ասեղնագործ նմուշ, այնուհետև էլեկտրոնային տարբերակով մասնակիցներին ներկայացվում է ասեղնագործության տարրերը նորաձևության ժամանակակից միտումներում: Մասնագետն, ըստ օրինակի, սովորեցնում է հայկական ասեղնագործության հմտությունները, որից հետո խմբի անդամները փորձում են տեղում կիրառել դրանք: