«Արամ Վրույր․ Անիի բնակիչները» կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցականների համար։ Ծրագրի շրջանակում երեխաները ճանաչողական շրջայց են կատարում «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ցուցասրահներում, ծանոթանում Վրույրների գործունեությանը և Անի քաղաքի պատմությանը։ Այնուհետև երեխաները բաժանվում են երկու խմբի։ Կրթական ծրագրի մասնագետը կարդում է նկարագրեր, իսկ մասնակիցները փորձում են համապատասխանեցնել Անի քաղաքի բնակիչների նկարներն ու անունները։