«Արցախի բառն ու բանը» կրթական ծրագիրը նախատեսված է արցախցի երեխաների համար։ Ծրագրի ընթացքում երեխաներն ունկնդրելու են Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը, այնուհետև
շրջելու են «Դրվագներ ինքնության․ գորգ» ցուցասրահում և ծանոթանալու են Արցախի գորգերի պատմությանը և
զարդանախշերի առանձնահատկություններին, որից հետո երեխաները կգունավորեն ներկայացված գորգերի զարդանախշերը։
Ծրագիրն ամբողջությամբ անցկացվում է Արցախի բարբառով։
Կրթական ծրագիրը նպատակ ունի Արցախից տեղահանված երեխաների համար ապահովել ստեղծագործական միջավայր։