Կրթական ծրագիրը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար։ Մասնակիցները շրջայց կունենան համապատասխան ցուցասրահում, որի ընթացքում երեխաներին կներկայացվեն Հայաստանի բրոնզեդարյան հնավայրերից ցուցանմուշներ՝ մանրամասն տեղեկատվությամբ: Շրջայցից հետո երեխաները բաժանվում են 2 խմբի, յուրաքանչյուր խմբի տրվում են ցուցանմուշների լուսանկարներով քարտեր, որոնք մասնակիցները պետք է տեղադրեն նախապես իրենց տրամադրված Հայաստանի բրոնզեդարյան հնավայրերը ներկայացնող քարտեզի վրա: Ըստ անհրաժեշտության՝ ընթացքում ճշտումներ և լրացումներ են արվում:
Կրթական ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի բրոնզեդարյան հնավայրերի ճանաչմանը, ամրապնդել և խորացնել գիտելիքները։