Նախատեսված է կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար։ Շրջայցի ընթացքում մասնակիցները կծանոթանան թանգարանի զենքի հավաքածուին` սկսած հնագիտական զենքից մինչև նոր շրջանի հուշային-անվանական զենք: Շրջայցի ընթացքում նմուշների օրինակով մասնագետը ներկայացնում է տվյալ զինատեսակի կիրառությունը և ծիսական նշանակությունը: Ապա ծրագրի համար նախատեսված սրհաում մասնակիցներին տրվում են ռելիեֆային քարտեզ, զինվորիկներ և զենքի տեսակներ (լուսանկարների տեսքով): Մասնակիցները բաժանվում են երկու խմբի. յուրաքանչյուրն իրեն հատկացված զինվորիկներով և զինատեակներով պետք է փորձի որոշել իր դիտանկյունից մարտի համար հարմար տեղանք և վերադասավորի իր զորքը` մշակելով իր մարտավարությունը: Կհաղթի այն թիմը, որը կգրավի ավելի շատ տարածքներ` հակառակորդին առաջ գնալու հնարավություն չտալով: Ծրագրի նպատակն է ծանոթացնել հնագույն և նոր զենքերի տեսակներին, դրանց կիրառությանն ու ծիսական նշանակությանը, ճանաչելի դարձնել հնագույն մարտավարական հնարքները և զարգացնել արագ կողմնորոշվելու և ստրատեգիական մտածողության հմտությունները: