«Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ տոհմածառ» խորագրով կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխաների համար։ Սկզբում մասնակիցները շրջայց կունենան «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» սրահում, որի ընթացքում նրանց կներկայացվեն Կիլիկիայի հայոց թագավորության արքայատոհմերը, տոհմածառը, հատված դրամները։ Շրջայցից հետո երեխաները բաժանվելու են խմբերի և փորձելու են շրջայցի արդյունքում ստացած գիտելիքներով ամբողջացնել տոհմածառը։