Կրթական ծրագիրը նախատեսված է 6-7-րդ դասարանի աշակերտների համար և իրականացվում է դպրոցում։ Կրթական ծրագիրն ընդգրկում է մի քանի թեմա և իրականացվում ըստ նախընտրելի թեմայի։ Դրանք են՝

  • «Հնագույն մարդու հետքերով քարի դար» – կրթական արկղիկում տեղ գտած կրկնօրինակ ցուցանմուշների, լուսանկարների և տեսահոլովակի միջոցով ներկայացվում են քարի դարի ժամանակաշրջանին բնորոշ կենցաղը, կիրառական առարկաները:
  • «Իրականության և առասպելների միջով բրոնզի դար» – ներկայացվում են կրթական արկղիկում տեղ գտած Հայաստանի բրոնզեդարյան հնավայրերից հայտնաբերված ուշագրավ ցուցանմուշների կրկնօրինակներ։
  • «Ուրարտու/Բիաինիլի» – կրթական արկղիկում տեղ գտած Հայաստանի և Վանի հնավայրերից հայտնաբերված ուրարտական շրջանի ցուցանմուշների կրկնօրինակներով աշակերտները վերհիշում և ամրապնդում են դպրոցական նյութը։

Կրթական ծրագրի նպատակն է բազմակողմանի և հետաքրքիր դարձնել դպրոցական դասընթացը, խթանել հետաքրքրասիրությունը պատմության և պատմամշակութային արժեքների հանդեպ, ձևավորել պատմական գիտակցությունը, խթանել դեպի թանգարան այցելությունն ու սերը: