«Հայոց մայրաքաղաքները․ պտտելով պատմության անիվը» խորագրով կրթական ծրագիրը նախատեսված է 5-7-րդ դասարանի աշակերտների համար։ Սկզբում մասնակիցները շրջայց են ունենալու թանգարանի ցուցասրահներում, որի ընթացքում նրանք տեղեկատվություն կստանան հայոց մայրաքաղաքների մասին։ Շրջայցից հետո երեխաները, «պտտելով պատմության անիվը», կփորձեն պատասխանել հարցերին։
Կրթական ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա խորացնել իրենց գիտելիքները , բացահայտել հետաքրքիր փաստեր, ինչպես նաև ձեռք բերել արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն։