«Հին աստվածներ» կրթական ծրագիրը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար։
Մասնակիցները շրջայց կունենան «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցասրահում, որի ընթացքում երեխաներին կներկայացվի ինչպես ցուցադրված նմուշների մասին տեղեկություն, այնպես էլ հետաքրքիր մանրամասներ Հայոց դիցարանի մասին՝ զուգահեռներ տանելով հունական և հռոմեական դիցարանի հետ։
Շրջայցից հետո մասնակիցները բաժանվելու են խմբերի և փորձելու են իրենց տրված հարցերի պատասխանները գտնել փազլի կտորների վրա։
Յուրաքանչյուր խումբ, ճիշտ պատասխանելով հերթական հարցին, հնարավորություն է ստանում 1 կտորով ավելացնել փազլը և փորձել այդպես ամբողջացնել պատկերը։