Կրթական ծրագիրը նախատեսված է 14-16 տարեկան դպրոցականների համար։

Մասնակիցները շրջայց կունենան «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցասրահում, որի ընթացքում երեխաներին ներկայացվում է ցուցադրության մեջ առկա նմուշների մասին տեղեկություն, հատկապես շեշտը դրվում է Մարիամ Աստվածածնի և մոր խորհրդի վրա։
Շրջայցից հետո մասնակիցները բաժանվում են 2 խմբի։ Բոլոր մասնակիցներին առանձին տրվում են
նախապես տպագրված բանաստեղծություններ, շարականներ, տաղեր նվիրված մորը։ Նշված
ստեղծագործություններում բաց թողնված բանալի բառերի փոխարեն երևում են համապատասխան
սիմվոլներ, որոնք ճիշտ ընտրելու և գուշակելու դեպքում մասնակիցները կկարողանան տեղադրել տվյալ
տողում և ամբողջացնել բանաստեղծությունը։