«Նման և տարբեր․ Սրբազան խորհրդանիշների երկխոսություն» խորագրով կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր տարիքի դպրոցականների համար։
Ծրագրի սկզբում մասնակիցները շրջայց կունենան «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ժամանակավոր ցուցադրության սրահներում, որի ընթացքում երեխաներին կներկայացվի երկու թանգարանների ուշագրավ նմուշների մասին տեղեկություն։ Երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու Արևելաքրիստոնեական արվեստին։Շրջայցից հետո մասնակիցները բաժանվելու են խմբերի և փորձելու են իրենց տրված պատկերաքարտին համապատասխան նմուշը գտնել։ Ճիշտ նմուշը գտնելու դեպքում կտրվի մեկ միավոր։ Կհաղթի այն խումբը, որը կվաստակի շատ միավոր։
