«Սուրբ Ծննդյան խճանկար» խորագրով կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխաների համար։ Սկզբում մասնակիցները շրջայց կունենան «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցասրահում, որի ընթացքում նրանց կներկայացվի ցուցադրության մեջ առկա նմուշների մասին տեղեկություն՝ շեշտը դնելով Մարիամ Աստվածածնի և Սուրբ Ծննդյան խորհրդի վրա։ Շրջայցից հետո երեխաները կփորձեն ստացած գիտելիքների հիման վրա ցուցանմուշներից հանված պատկերներով հավաքել Սուրբ Ծննդյան տեսարան։