«Սրբազան ուղի․ Ավետումից Համբարձում» կրթական ծրագիրը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար։ Ծրագրի սկզբում մասնակիցները շրջայց կունենան «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ժամանակավոր ցուցադրության սրահում, որի ընթացքում երեխաներին կներկայացվի երկու թանգարանների` ցուցադրված արժեքավոր նմուշների մասին տեղեկություններ՝ շեշտը դնելով խորանի վարագույրին պատկերված ավետարանական տեսարանների վրա: Շրջայցից հետո մասնակիցները կբաժանվեն խմբերի և կփորձեն իրենց տրված պատկերներով ամբողջացնել «Սրբազան ուղին»։
