Կրթական ծրագիրը նախատեսված է միջին և ավագ դպրոցական տարիքի երեխաների համար։ Ծրագրի առաջին հատվածում երեխաները կունենան շրջայց համապատասխան ցուցասրահներում, որի ընթացքում մասնագետը կպատմի գորգագործության զարգացման ընթացքը, տեսակները, սիմվոլները: Այնուհետև մասնակիցները կբաժանվեն 2 խմբի: Նրանց կտրվի հայկական գորգի սիմվոլներով ծածկագիր, որի միջոցով մասնակիցները կբացահայտեն հաղորդագրությունը: