Կրթական ծրագիրը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար։ Մասնակիցները շրջայց կունենան քրիստոնեությանը նվիրված սրահում, որի ընթացքում նրանց կներկայացվի ինչպես ցուցադրության մեջ առկա կոթողների մասին մանրամասներ, այնպես էլ ընդհանուր ճանաչողական տեղեկություններ Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ։ Շրջայցից հետո երեխաներին կտրվի նախապես կազմված խաչբառ, որի մեջ ներառված են մատուցված տեղեկությանը համապատասխան հարցեր։ Երեխաները պետք է փորձեն լուծել  խաչբառը և գտնել դրանում թաքնված 2 բանալի բառերը։

Կրթական ծրագրի նպատակն է ամրապնդել ու խորացնել գիտելիքները քրիստոնեության վերաբերյալ, ինչպես նաև ինտերակտիվ խաղերի միջոցով երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ։