Կնոջ արձանիկ, հավանաբար պտղաբերության հովանավոր աստվածուհին: Նստած է հայացքը դեպի վեր հառած: Գլուխը փոքր է, դեմքը` օվալաձև, տափակ: Ճակատը նեղ է, քիթը` մեծ, ցցված: Աչքերը նշված են կլոր փոսորակներով, բերանը` փոքր ճեղքով: Կարճ պարանոցի շուրջը ոլորուն մանյակի նմանակած ռելյեֆ գծազարդ է: Կրծքամասին կրում է հորիզոնական ուլունքաշարերով զարդ: Կնոջ ուսերն ու թիկունքը ծածկող թիկնոցը եզրագծված է ջուրը և հացահատիկը խորհրդանշող ակոսներով և հատիկաձև զարդանախշերով: Նման արձանիկներն օգտագործվել են ծիսական որոշակի արարողություններում՝ մոգական հմայանքի, կամ նզովքի նպատակով:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ Ք․ա․ 12-11-րդ դդ․
Տարածաշրջան : Մեծամոր
Նյութ : կավ
Ինվենտար # : 2233/84