Շպարի հազարամյա գաղտնիքը սովորեցնում է համատեղել օգտակարը և գեղեցիկը:
Արդյոք հայ կանայք շպարվում էին դարեր առաջ, ի՞նչ նյութերից էին ստանում բնական օծանելիք, սուրմա, դիմափոշի և այլ կոսմետիկ միջոցներ. այս հարցերին անդրադարձավ ազգագրագետ, դիզայներ, «Սեմա» հայկական հագուստի ապրանքանիշի հիմնադիր Վահե Սեմա Քոթանյանը` մարտի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում անցկացված բանախոսության շրջանակում, որը կրում էր «Հայ կնոջ բնական շպարի գաղտնիքը. ծես, մահ թե՞ կյանք» խորագիրը։
Բանախոսությունը նվիրված էր կանանց տոների միամսյակին։
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի մասնաճյուղերի գծով տնօրենի տեղակալ Արուսյակ Ղազարյանը, ով ընդգծեց, որ հայ կնոջ կերպարը, նրա գեղեցկության ընկալումն ու խնամքի մշակույթը դարեր շարունակ կարևոր տեղ են զբաղեցրել հայկական ավանդույթներում։ Նա նշեց, որ բանախոսությունը հնարավորություն կտա բացահայտելու շպարի օգտագործման պատմական զարգացման ընթացքը։
Բանախոսության ավարտին Վահե Քոթանյանը պատասխանեց ներկաների հարցերին։