Հայաստանի պատմության թանգարանում գործող «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսը բաց կլինի մինչև ՄԱՅԻՍԻ 16-ը։
ԳՆԵԼ ՏՈՄՍ՝ https://museumsarmenia.am/am/events/145
Առաջին անգամ Հայաստանում ցուցադրված են Լուվրի թանգարանի հավաքածուներից տասնվեց ուշագրավ ցուցանմուշներ, որոնք համադրված են Հայաստանի պատմության թանգարանի երկու տասնյակից ավելի արժեքավոր թանգարանային առարկաների հետ։
Առանձնակի է ներկայացված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված՝ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։
Երկու հավաքածուների համատեղ ցուցադրությունն ընդգծում է Հայաստանի և քրիստոնյա Արևելքի բազմադարյա գեղարվեստական ժառանգության ամբողջ հարստությունն ու բազմազանությունը։
Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։