Լայն իրանով, նեղ, երկար վզով սափորի ողջ մակերեսը նկարազարդված է թեփուկների նման նախշերով: Իրանի կենտրոնում, երկու տեղ, սպիտակ ֆոնի վրա ոճավորված մեծ ծաղկանախշեր են: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ցուցասրահ : Հայկական կիրառական արվեստ XV – XIX դդ.. Ժամանակաշրջան : Նոր շրջան ( XIX դ. սկիզբ) Տարածաշրջան : Գաղթավայրեր (Կուտինա) Նյութ : Հախճապակի, ջնարակ Ինվենտար # : Ա 8655  

Սկուտեղի մակերեսը բաժանված է հինգ համակենտրոն շրջանագծերով: Փորագրված են կենդանակերպի 12 նշաններ, բույսերի, կեդանիների պատկերներ, որսի տեսարաններ, երկրաչափական զարդաձևեր: Ունի հայերեն, արաբերեն արձանագրություններ: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ցուցասրահ : Հայկական կիրառական արվեստ XV – XIX դդ.. Ժամանակաշրջան : Միջնադար (1477թ.) Տարածաշրջան : Գողթն (Ջուղա) Նյութ : Պղինձ Ինվենտար # : Ա 6089