Փոքր չափսերի կավանոթ՝ սև փայլեցրած մակերեսով, գնդաձև իրանով, կլոր, դեպի դուրս ծալվող շրթով և նեղ հարթ հատակով: Իրանի վերին մասը հարդարված է խորաքանդակ գծային և աստղաձև զարդերով: Իրանի մի կողմի վրա գծազարդով արված է մարդակերպ պատկեր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XII-X [...]

Սեպաձև շեղբով, միաձույլ, խողովակաձև կոթառով դաշույն է: Երկսայր են: Դաշույնի շեղբը զարդարված է գալարվող օձի պատկերով: Դաստակը և գլխիկը զարդարված են սեպաձև կտրվածքներով, որոնց ներսում պահպանվել են փայտե ներդիրի մնացորդներ։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XIII-XII դդ. Տարա [...]

Սակր ձուլածո՝ սայրը կլոր եզրերում կեռված: Ելուստավոր, երկարուկ կոթառը հիմքում ունի եղևնաձև գծազարդ և օվալաձև միջանցիկ անցք` բռնակի համար: Սակրի բռնակն ունի բրոնզե ծայրապանակ, որի հարթ մակերեսին փորագրված է սվաստիկա, իսկ կողային եզրը զարդարված է սեպաձև կտրվածքներով: Ծայրապանակի մեջ պահպան [...]

Սայրը ձուլածո բոլորաձև է՝ վերին մասում շրջանաձև միջանցիկ անցքերով: Կոթառի անցքի մեջ պահպանված է գամը: Սակրն ունեցել է նաև ծիսական կիրառություն: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ․ Տարածաշրջան : Արթիկ Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2208-82

Կենդանու ոտքերը թեթևակի կքած են: Վեր պարզած փոքր գլուխը պսակված է երկար, կոր եղջյուրներով: Աչքերը կլոր են, պարզորոշ, ականջները ցից, բերանը կիսաբաց է, վարի շրթունքից կախված է կլոր օղ: Բարձր պարանոցին կրում է հասկաձև փորագրազարդ եռաշար մանյակ: Իրանի վրա ունի սեպաձև կտրվածքներ, որոնք եզերվա [...]

Հեռացող ծայրերով ապարանջան` պատրաստված բրոնզե լայն թիթեղից: Մակերեսը զարդարված է վազող սպիրալի երկու ռելյեֆով, որոնց բաժանում է հասկաձև զարդանախշով զարդագոտին: Ապարանջանի ծայրերը ավարտվում են երեքական օղակներով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 14-13-րդ դդ․ Տարածաշրջան : [...]