Սևանի ավազանի Կարմիրի շրջանում գործվել են հայտնի «Խաչ» տիպի գորգեր, որոնցից մասնատված վիճակով մեզ է հասել XIXդ. նմուշներից մեկը: Գորգի հիմնադաշտի կենտրոնում տեղադրված է խաչաձև վահան արևի, ծառի, ամպրոպի աստվածության, վիշապօձի, անձրևի գաղափարանշաններով: Գորգադաշտի այլ հատվածներում կան ծառի [...]