Բազմանիստ հիմքով սյան վերին մասում հակադիր դասավորությամբ քանդակված են չորս մորուքավոր դիմապատկերներ: Դեմքերը օվալաձև են, տափակ, երկարուկ, ուղիղ քթով: Հոնքերի բարձր աղեղների տակ աչքերի խորը փորվածքներն են: Բերանը և ճակատի զարդը նշված են թույլ փորվածքներով: Գլխարկը գագաթամասում կոնաձև է: [...]