Քառանկյունի հարթակին կանգնած կենդանու ( ձի՞) ոճավորված արձանիկ: Արձանիկը սնամեջ է, մակերեսը պատված կանաչավուն պատինայով, պոչը կոտրված: Պատվանդանի վերին հատվածում առկա է եռանկյունի ծակոտիներով հարդարված տակառաձև հավելված: Պատվանդանի հիմքի ծայրերին պատկերված են ոճավորված թռչնագլուխներ: Հավ [...]
Դեմքը օվալաձև է, տափակ, աչքերը կլոր։ Բերանը նշված է ակոսներով։ Գլուխը հարդարված է կոնաձև բարձր սանրվածքով, որի գագաթամասից ճակատի վրա իջնում են մազերի ուղիղ հյուսքերը։ Արձանի պարանոցը զարդարված է լայն մանյակով, որից կախված է մահիկաձև զարդ։ Ականջին կրում է կլոր օղ։ Հավաքածու : Հնագիտական [...]
Անոթն ունի գնդաձև իրան, կլոր դուրս ծալված շուրթ, երկու ընդգծված կանթեր: Իրանը հարդարված է ծոփածո խմբաքանդակով, որտեղ պատկերված է մարտակառք` լծված ընթացող զույգ նժույգներով: Անոթն ուշ բրոնզեդարյան խեցեգործության եզակի նմուշներից է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XII-XI [...]