Մերկամարմին տղամարդու արձանիկ է` ընդգծված ֆալլով, կրծքին խաչած ձեռքերով: Արձանիկը վերաբերում է վաղ բրոնզի ուշ փուլին, երբ տնտեսության զարգացումը նպաստեց անասնապահության վերելքին, որի հետևանքով տղամարդու և ռազմիկի դերն առանձնահատուկ նշանակություն ստացավ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դ [...]

Անոթի իրանի վերին մասում առկա են գծազարդ եռանկյունաձև պատկերներից կազմված զարդագոտիներ և ստինքանման ելուստների շարք: Ծիսահմայական նշանակության կավանոթ է, առնչվում է պտղաբերության ծեսի հետ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. III հազ. Տարածաշրջան : Շենգավիթ Նյութ : Կավ Ինվեն [...]

Շենգավիթի թասը պաշտամունքային ծեսին նվիրված, հմայական նշանակություն ունեցող առարկա է, որի զարդանկարում իրենց արտահայտությունն են գտել բնության տարերքի, պտղաբերության հետ կապված պատկերներ: Հորինվածքի կենտրոնում կրակի պաշտամունքային կլոր օջախն է՝ եռաթև ելուստներով, իսկ նրա շուրջը թռչուններ [...]

Գլխավոր անկյունաձև զարդապատկերը կազմված է ջուրը խորհրդանշող ալիքազարդ ժապավեններից, որ կարասի իրանի վրայով ձգվում են դեպի վեր: Ժապավենների ծայրերին բազմագալար պարույրներով կերպավորված են թռչնագլուխ վիշապները՝ իբրև ջրի և անոթի պարունակության պահապան: Հորինվածքի կենտրոնի վերին մասում եռանկ [...]