Տղամարդը  ձախ ձեռքում կրում է կիսագլանաձև վահան, իսկ վեր պարզած աջ ձեռքում՝ տերևաձև ծայրով երկար նիզակ, գլխին՝ եղջյուրաձև, բարձր ելուստով սաղավարտ: Նման արձանիկները կապվում են ռազմի, երկնային տարերքի և պտղաբերության հավատալիքների հետ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. IX [...]

Երկանիվ մարտակառքի մանրակերտ է: Թափքը լայն է` ետևամասում բաց, ունի կիսակլոր կամարաձև եզրակողեր և ճաղավոր անիվներ (յուրաքանչյուրում վեցական ճաղ): Առեղը կոր է: Թափքի վրա կանգնած են սաղավարտավոր երկու զինվոր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ժամանակաշրջան : Երկաթի դար Դարաշրջան ։ Ք․ա․ 9-րդ [...]