Սկահակը կիսագնդաձև է` ցածր աստիճանաձև ոտքի վրա: Շրթի տակ կետավոր արամեերեն արձանագրություն է. «Այս թասը պատկանում է Արախսզատին, արծաթի քաշն է 100 դրախմա»: Սկահակի քաշը մոտավորապես համապատասխանում է ատտիկյան կշռային համակարգի 100 դրախմային: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա [...]
Առանձնանում է իր շքեղությամբ։ Թասի դաշտն արտաքուստ բաժանված է ութ հավասար հատվածների, որոնցից առաջին չորսը հարդարված են առևակոսներով, իսկ մյուս չորսը՝ սուր երկարավուն տերևներով, հավանաբար նետաբույսի (sagittaria) և քիչ ոճավորված խաղողի որթերով։ Պատկերը վերևում շրջանակված է կետաշար երկու զ [...]
Կինը թեթև զգեստով է, գլխից՝ ուսերի վրայով, իջնում են նեղ ժապավեններ, որոնցից մեկի վերին մասում պատկերված է արմավենու ճյուղ և թուր, իսկ մյուսն ավարտվում է զինվորական հանդերձանքով։ Կնոջ մազերի շքեղ սանրվածքը կիսալուսնաձև է։ Գլխի երկու կողմերում պատկերված թռչնաթևերն իրենց սահուն ձևերով ներդ [...]
Եղջերուի քանդակով գավազանի գլխակալ: Կենդանին ունի երկարուկ իրան, փոքր գլուխ, կարճ պոչ, բազմաճյուղ բարձր եղջյուրներ, ոճավորված նշաձև աչքեր: Քանդակի հիմքում սնամեջ խողովակ է՝ ձողի վրա ամրացնելու համար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 9-8-րդ դդ․ Տարածաշրջան : Սիսիան Նյութ [...]
«Խաչաստղավոր» գորգերի հորինվածքը առնվազն վեց հարյուրամյա պատմություն ունի։ Այս պատկերով գորգեր հյուսելու ավանդույթը շարունակվում է ժամանակակից գորգարտադրողների փորձառության մեջ։ Ներկայացված օրինակի կարմիր հիմնադաշտի երկայնքով տեղադրված են հինգ ամբողջական, մեկ կիսատ վահաններ: Գորգադաշտի [...]