Տակառի ձև ունեցող անոթի շուրթն ուղիղ է, կտրած, շրթեզրին առկա են երկու զույգ միջանցիկ անցքեր՝ կախելու համար: Իրանի մակերեսը սև է, անգոբապատ, փայլեցված և բաժանված չորս հատվածների, որոնք մեկընդմեջ հարդարված են կարմիր օխրայով և սպիտակ ներկով ընդելուզված եռանկյունիներով: Հատվածները մեկը մյուս [...]
Սկավառակաձև առարկան պատրաստված է բարակ ոսկյա թիթեղից և զարդարված է վազող պարույրների երկու զարդագոտիներով, որոնք եզրագծվում են հյուսածո գոտիներով: Կենտրոնի անցքը և ներս ծալված կողերը խոսում են այն մասին, որ առարկան հագցված է եղել մեկ այլ առարկայի վրա: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դար [...]
Իրանի վերին մասում` դրոշմազարդ գոտու մի կեսի վրա պատկերված է հմայական աղերսով թևերը վեր պարզած կին, շուրջը թռչուններ, մյուս կեսին` կենդանի և քայլող թռչունների շարք: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XIV-XIII դդ. Տարածաշրջան : Քարաշամբ Նյութ : Կավ Ինվենտար # : 3060-461
Կենտրոնում անկանոն օվալի ձև ունեցող կարմրա-շագանակագույն ագաթե կուլոն է (7 x 5 սմ), որը կենտրոնում ունի երկայնական միջանցիկ անցք՝ թելի վրա հագնելու համար: Զարդի երկու կողմերին շարված են սարդիոնե երկկոնաձև ուլունքներ, ապա սիմետրիկ հաջորդականությամբ տարբեր ձևեր ունեցող ոսկյա և սարդիոնե ուլ [...]