Պարանոցը կարճ է, լայնաբերան, շուրթը կլոր, դեպի դուրս ծալված: Կճուճի ուսերին տեղադրված են երեքական իսկական և կեղծ ունկեր, որոնք զարդարված են կիսագնդաձև վերադիր ելուստների խիտ շարքերով: Անոթի մակերեսը` ներսից և դրսից, պատած է կանաչ ջնարակով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12- [...]

Կարմրափայլ, նրբախեցի անոթ: Գնդաձև իրանը բոլորված է անփայլ, ուղղահայաց ակոսների շարքով: Պարանոցը կարճ է, գծազարդ, շուրթը` կլոր: Նստուկը հարթ է, եզրագիծը ընդգծված: Կանթը զարդարված է ֆալլատիպ ելուստով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ [...]

Իրանը փորագրազարդված է հասկաձև գոտիների մեջ առնված կենաց ծառերի պատկերներով: Պարանոցը կարճ է, բերանամասը նավակաձև` կտուցանման ծորանով: Ապակին անգույն է, կիսաթափանց, հաստ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 9-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2158-261

Բաց դեղնավուն թափանցիկ ապակուց պատրաստված այս անոթը կոնաձև հատակամասով է, զամբյուղաձև, լայնաբերան։ Հավասարակշռությունն ապահովում են երեք ոտիկները, որոնց վրա կանգնում է անոթը: Մակերեսը զարդարված է վերադիր ապակելարի ընդհատվող զիգզագներով և իրանը բոլորող գոտիներով: Անոթն ունի բռնակ, որը շրթ [...]

Հարթակի վրա կանգնած առյուծի սնամեջ քանդակ է: Գլուխը խոշոր է` պսակված թավ բաշով, ականջները փոքր են, ցցված: Աչքերը` խոշոր, դուրս պրծած, կենտրոնում` խորը փոսորակով նշված են ակնախոռոչները: Երախը` ատամնաշարով, բաց է: Վերին ծնոտին թույլ ռելյեֆով ընդգծված է մորթին: Իրանը կլոր է, սնամեջ` զարդարվ [...]

Կրակի պաշտանունքին նվիրված ատրուշանի ծիական տախտակ է: Ուղղանկյունաձև է, թրծած, եռամաս կառուցվածքով: Ճակատային մասը հարդարված է ծեփածո պատկերներով: Կենտրոնում տասնմեկ համակենտրոն կիսաշրջաններից կազմված թմբիկներ են՝ հարդարված գծազարդերով: Դրանցից ցած գալարվող օձի և ելուստաձև ռելյեֆ պատկերն [...]

Գագաթամասը հարթ կտրված է, դեմքը տափակ։ Ճակատին կրում է փորագրազարդ դիադեմա, ականջից զարդ է կախված։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Տուֆ Ինվենտար # : 421

Գլխին կրում է սրագագաթ սաղավարտ։ Դեմքը օվալաձև է, տափակ, քիթը՝ երկար, ուղղանկյունաձև։ Հաստ հոնքաղեղների տակ աչքերը նշված են կլոր փոսիկներով։ Ծոծրակին սաղավարտի փետրափունջ հիծշեցնող ուղղահայաց իջնող ռելյեֆ է։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ․ Տարածաշրջան : Դվին Նյ [...]

Բիկոնիկ իրանով, փայլեցված մակերեսով անոթ է` աննշան կարճ պարանոցով, դուրս ծալվող շրթնապսակով, հարթ նստուկով: Իրանի վերին մասը մեկընդմեջ զարդարված է երեք ոճավորված ցլակերպ գլուխներով և անոթի մակերեսից բարձրացող ելուստներով: Նրանցից ցած սափորի իրանը շուրջանակի բոլորված է փորագիր` հորիզոնակա [...]

Տղամարդու դիմաքանդակ, կուռք կարմրավուն տու‎ֆից: Դեմքը տափակ է, թավ հոնքերի տակ աչքերը նշված են կլոր, խորը փոսիկներով: Քիթը ռելյե‎ֆ է, ծայրը կոտրված, բերանը նշված է ակոսով: Գլխին կրում է սրագագաթ վերնամասով սաղավարտ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 10-9-րդ դդ․ Տարածաշրջա [...]