Հորինվածքի կենտրոնում քանդակված է կոնաձև Կենաց ծառը, որի հիմքից դուրս են գալիս ոճավորված խոշոր զույգ արմավաճյուղեր: Նրանցից աջ և ձախ տեղադրված են երկու խիստ ոճավորված մեծ աղավնիներ: Թռչունների պոչերն ավարտվում են թռչնի գլուխներով, որոնք կտուցում պահում են կիսարմավիկներ: Հորինվածքի առանձի [...]
Խաչի ծավալային քանդակ է՝ Հիսուս Քրիստոսի խաչելության տեսարանով: Հիսուսը՝ մերկ մարմնով, ուղիղ կանգնած խաչված է գերաններին: Մազերը թափված են ուսերի վրա, այտերն ու ծնոտը՝ մորուքով ծածկված, թևերը հորիզոնական տարածած: Աչքերը բաց են՝ առանց ցավի արտահայտության և հոգեկան աղերսի դեպի շրջապատը։ Ձե [...]