Փռված մակերեսով ծանծաղ սկուտեղ է: Դեղնավուն տերևների ֆոնին բարձրաբուն արմավենու պատկերն է՝ վար ճկված ճյուղերով: Սկուտեղը եզերված է զիգզագաձև ժապավենազարդով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 9-10-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար # : 2243-13

Կենտրոնում թռչունի պատկեր է, շուրջը՝ ոճավորված տերևներ, բուսանախշեր և խայտքեր: Պնակը դրսից հարդարված է շրջաններով և թեք գծերով: Նստուկի կենտրոնում կա արաբատառ մակագրություն՝ «Ալ-Թահան»: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 9-10-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար [...]

Սկավառակաձև պնակի մակերեսը պատված է փիրուզագույն ջնարակով: Կենտրոնում պատկերված է վեցթևանի աստղի պատկեր` շուրջը ոճավորված բուսական զարդանախշեր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար # : 2604-26

Ուռուցիկ տանձաձև իրանով, գլանաձև լայն պարանոցով, ցածր ոտքով անոթ: Մակերեսն անգոբապատ է` պատված սպիտակավուն ջնարակով: Իրանը բոլորված է ուղղահայաց շագանակագույն ժապավեններից կազմված լայն գոտիով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի [...]

Պատված է փիրուզագույն ջնարակով: Իրանը հարդարված է ծաղկած ճյուղագալարներով, վերին մասում նշաձև 4 ծաղիկներ են, որոնց միջև պահպանվել են 4 ունկերի հետքերը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար # : 2837-33

Իրանի կենտրոնը շուրջանակի բոլորված է մեդալիոնների մեջ ներփակված խոշոր տերևազարդերի շարքով: Պարանոցը և իրանի ստորին մասը բոլորված են արաբատառ արձանագրությամբ գոտիներով: Ներմուծված է` զարդահարդարումը և պատրաստման եղանակը հուշում է, որ այն իրանական գեղարվեստական շողուն խեցեղենի դասական նմու [...]

Նկարազարդ կենտրոնում պատկերված է կապույտ թռչուն` շրջապատված ծաղկազարդ գալարուն շիվերով: Կենտրոնի այս հորինվածքը բոլորված է անզարդ և զարդարուն գոտիներով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար # : 2158-7

Կոբալտապատ մակերեսը բաժանված է չորս բոլորակ գոտիների և հարդարված է ոսկեգույն շողունով արված բուսական, երկրաչափական նախշերով և արաբական քուֆի զարդագրերով: Կենտրոնում՝ բուսական գալարազարդերի մեջ, երախը բաց առյուծի պատկեր է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշր [...]

Ներսից` նկարազարդ մակերեսին, կոբալտի լուծույթի մուգ և բաց գույներով պատկերված են լողացող վեց ձկներ, որոնք կենտրոնում հավերժական շարժման պատրանք են ստեղծում: Այս հորինվածքը բոլորված է արաբատառ ընդարձակ գրությամբ գոտիով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշրջան [...]

Իրանը գլանաձև է` հատակամասում շեշտակի թեքվող: Նստուկն օղակաձև է, ցածր: Իրանը զարդարված է վերադիր չորս ռելյեֆներով: Կափարիչը երկու կողմից ունի ինքնատիպ եղջյուրաձև ելուստներ: Կճուճը պատած է սպիտակ անթափանց ջնարակով` տեղ-տեղ փիրուզագույն խայտքերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան [...]