Պատարագիչ քահանայի զգեստավորման կանոնի մեջ հիշատակված սրբազան զգեստները հատուկ են քահանայական աստիճան ունեցող բոլոր եկեղեցականների համար: Սակայն եթե պատարագիչը եպիսկոպոս է և կամ հայրապետ, նրանք կրում են նաև հավելյալ զգեստներ, որոնք արդեն խորհրդանշում են իրենց նվիրապետական բարձր աստիճանը: [...]

Ծածկոցի կենտրոնում՝ ճաճանչավոր շրջանի մեջ, Աստծո Գառն է խաչվառով, շուրջը երկու տողով արձանագրություն է: Մնացյալ մակերեսին ասեղնագործված են քերովբեներ, նորալուսիններ, աստղեր, փաթիլաձև զարդանախշեր, անկյուններում` ծաղկեճյուղեր: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ցուցասրահ : Քրիստոնյա Հայաստան [...]