Թրի շեղբը, իսկ ավելի ճիշտ՝ պողպատե հիմնամասը, գերմանական է՝ արտադրված SOLINGEN քաղաքում։ Սրանով հանդերձ սրի դաստակի ու պատյանի գեղարվեստական ձևավորումն ու տեխնիկական բնութագիրը տիպիկ կովկասյան (արևելյան, հայկական) են։ Շեղբի երկու երեսները, հարդարված են բուսանախշերով․ անմիջապես խաչարդի մո [...]
Դաստակն ու պատյանը՝ ամբողջական արծաթապատվածքով և սևադանախշ։ Պատյանի դարձերեսին պատկերված է լեզուն պարզած օձ։ Սրանից վերև կա թվագրում և գրություն՝ 1895, ՍԵՐՈՇ Ե․ Շեղբի վրա օձի պատկերով դաշույններ հայտնի են Արթիկի NN 409 և 432 պեղումներից։ Եվս մեկ երկգլուխ օձի պատկերով դաշույն հայտնի է Լճա [...]
Դաստակը պատված է պատկերաքանդակներով։ Մի երեսին պատկերված է Կիլիկիայի հայոց Լևոն 4-րդ թագավորը՝ գահին ծալապատիկ նստած, ձախ ձեռքը գոգին, աջ ձեռքը վեր բարձրացրած։ Գրությունը՝ Լևոն թագ Դատաստան։ Թագավորից ներքև պատկերված են ևս երկու անձնավորություն։ Շեղբը՝ անմիջապես դաստակի մոտ ինկրուստացված [...]
Շեղբն երկու երեսին ունի չորսական տողով աղոթք-արձանագրություն։ Ա երես 1-ին տող․ Տէր, լու՛ր աղօթից իմոց, ունկն դիր խնդրուածոց իմոց ճշմարտութ(եամ)բ քով։ Լուր ինձ արդարու(թեամ)բ քով, և մի մտաներ ի դատաստան ընդ ծառայի 2-րդ տող․ քում, զի ոչ արդարանայ առաջի քո ամ(ենայն) կենդանի․ հալածե(ա)ց թշնա [...]