Արձանիկը մերկ է՝ ընդգծված սեռական օրգանով։ Պատկերված է երկար, սրացող դեմքով, խոշոր քթով։ Աչքերը, բերանը, ինչպես նաև ականջները, արված են խորը ընկած փոսերի միջոցով։ Արձանիկը կրում է վզնոց՝ երկու ձեռքերում ինչ-որ առարկաներ բռնած․ ըստ երևույթին սափորիկ և բաժակ (եղջյուր)․ որը, կարծես պատկերու [...]

Կավից պատրաստված տաճարի մանրակերտ է` հենված շրջանաձև պատվանդանի վրա: Տաճարը երկհարկանի է, երկթեք ճակտոնով: Հավանաբար մանրակերտը տեղադրվելիս է եղել կաթսայի կամ ածուխով լցված օջախի վրա։ Ըստ երևույթին մարակերտը չի դրվել կրակի վրա, քանի որ այն լավ թրծված է, սակայն մրոտ հետքեր չեն պահպանվել։ [...]

Մահիկաձև է` ծայրերին ոճավորված թռչունների պատկերներով: Թռչունների միջև` զարդի կենտրոնում, երեք կենաց ծառերի սխեմատիկ պատկերներ են` վերից և վարից շրջանակված եռանկյունիներից կազմված նեղ եզրազարդով: Կրծքազարդի ստորին եզրին` մեկընդմեջ լոտոսի և կոկոնի ծաղկեգոտի է: Ծառերի պատկերման նախատիպերը [...]

Ցլագլուխ քանդակով ռիտոն է, նրբախեցի, լավ փայլեցրած դարչնագույն մակերեսով: Իրանը գլանաձև է սնամեջ, դեպի դուրս շեփորաձև բացվածքով: Ռիտոնի առաջամասում ռեալիստորեն պատկերված ցլի գլուխ է` ընդգծված եղջյուրներով: Բերանը կիսաբաց է, աչքերը նշաձև, խոշոր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ժամանակաշր [...]