ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Անի. Հազարամյա Մայրաքաղաք Հայոց

 

Անի. Հազարամյա Մայրաքաղաք Հայոց
Ալբոմ-կատալոգ
Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2015. – 188 էջ /հայերեն-անգլերեն/

«Անի. Հազարամյա Մայրաքաղաք Հայոց» խորագիրը կրող ալբոմ- կատալոգի մեջ զետեղված են Անիի ճարտարապետությունը ներկայացնող ՝ 120 տարվա վաղեմություն ունեցող լուսապակիներից արված վերատպություններ և Անիի հնագիտական հավաքածուի նմուշներ՝ անձնագրային տվյալներով: Կատալոգը ներառում է նյութին վերաբերող պատմական ակնարկներ և քննական տեքստեր՝ հայերեն և անգլերեն լեզուներով: