ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԳԱՆՁԵՐ ՀՊԹ-ից

 

ԳԱՆՁԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ

Գանձեր Հայաստանի պատմության թանգարանից- Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2019թ., 260 էջ /հայերեն-անգլերեն/

ԳԱՆՁԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ խորագիրը կրող այս գիրք-կատալոգը նվիրված է Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին: Գրքում զետեղված ընդամենը 100 խորհրդանշական նմուշները՝ համառոտ բացատրագրերով, լուսանկարներով, ոչ միայն ներկայացնում են Հայաստանի պատմության ու մշակույթի ամփոփ պատկերը՝ հնագույն շրջանից ի վեր, այլև հնարավորություն են ընձեռում պատկերացում կազմելու թանգարանի հարուստ և շքեղ հավաքածուների և առկա ցուցադրությունների մասին:

Գրքում զետեղված են նաև վերջին 25 տարիներին աշխարհի նշանավոր թանգարաններում կայացած մեծամասշտաբ ցուցահանդեսների կազմակերպիչների, համադրող մասնագետների՝ 100-ամյակի առիթով Հայաստանի պատմության թանգարանն արժևորող խոսքը: