ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Կոչեմ Ապրողաց

 

Կոչեմ Ապրողաց
Ալբոմ-կատալոգ
Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2015. -196 էջ /հայերեն-անգլերեն/

Ալբոմ-կատալոգի մեջ ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանում գործող՝ Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված ցուցահանդեսից և թանգարանի հավաքածուներից ընտրված`ցեղասպանության ականատեսների վկայություններ՝ բնօրինակ լուսանկարներով, բռնագաղթը, տարագրությունը, որբահավաքը և հայրենադարձությունը լուսաբանող հազվագյուտ լուսանկարներ և վավերագրեր․
Պատմական Հայաստանի գրեթե բոլոր տարածաշրջաններում 1915-ից առաջ բնակվող հայկական տարագիր գերդաստանների երբեմնի խաղաղ կյանքը վկայող բացառիկ լուսանկարներ: Ալբոմ-կատալոգում զետեղված են նյութին վերաբերող պատմական վավերագրեր և տեքստեր՝ հայերեն և անգլերեն: