ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայաստանը ըստ Մանդելշտամի. Հայկական լուսանկարչությունը 1880 – 1920 թթ.

 

Հայաստանը ըստ Մանդելշտամի
Հայկական լուսանկարչությունը 1880 – 1920 թթ. Երևան, ©️ Հայաստանի պատմության թանգարան, 2016․ – 176 էջ /ռուսերեն/

Հայաստանը ըստ Մանդելշտամի. Հայկական լուսանկարչությունը 1878 – 1920 թթ. խորագրով ռուսալեզու ալբոմ – կատալոգը հրատարակվել է Պետերբուրգի ՌՈՍՖՈՏՈ Պետական թանգարանային – ցուցահանդեսային կենտրոնում կայացած ցուցահանդեսի առթիվ: Ալբոմ – կատալոգում զետեղված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից ընտրված բնօրինակ լուսապակիների վերատպություններ, որոնք ուղեկցվում են Օ. Մանդելշտամի՝ Հայաստանին նվիրված բանաստեղծություններով և ասույթներով: Զետեղված են նաև նյութին վերաբերող բացատրագրեր և տեքստեր: