ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայերեն արձանագրությամբ գորգեր

 

Հայերեն արձանագրությամբ գորգեր
Ալբոմ-կատալոգ
Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2010. – 88 էջ /հայերեն-անգլերեն/

Հայաստանի պատմության թանգարանում պահվող գորգերի հարուստ հավաքածուի մեջ առանձին խումբ են կազմում հայատառ արձանագրությամբ գորգերը: Գորգերի վրա հայատառ հիշատակագրություն և տարեթիվ դնելը ընդունված է եղել հնուց անտի: Թվագրումը տրվում էր հաճախ հայոց տառային համակարգով կամ արաբականով:
Ալբոմ – կատալոգում գորգերը բաժանված են ըստ զարդանախշման համակարգի հետևյալ խմբերի՝ վիշապագորգեր, պատկերային, երկրաչափական զարդանախշերով, խառը և բուսանախշերով գորգեր: