ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ալեն Մարգարյան

Ալեն Մարգարյան

Հավերժի ճամփորդները՝ Ալեն Մարգարյան

Ալեն Մարգարյան

Ալեն Լևոնի Մարգարյան

( 11.02.1999 – 30.09.2020 )

Ալեն Լևոնի Մարգարյան, Արցախի հերոս (1999 թ. փետրվարի 11, Երևան-2020 թ․ սեպտեմբերի 30, Մատաղիս)

Դպրոցին զուգահեռ ակտիվորեն հաճախել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Դարձել է մեդիա ոլորտի ակտիվ ուսանողներից և Tumo News (Teen) ստարտափի համահիմնադիրներից մեկը: Որպես ռեժիսոր նկարահանել է չորս փաստագրական ֆիլմ, որից՝ «Greens» և «Taraz» ֆիլմերը նկարահանվել են Սմիթսոնյան ինստիտուտի համար՝ աշխարհին հայկական մշակույթին ծանոթացնելու նպատակով:  2016 թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժինը: Աշխատել է Թումոյում` որպես ֆիլմերի ստեղծման դասընթացավար: 2020 թ., ընդունվել է Բոստոնի համալսարան՝ սոցիալական աշխատանք և կրթության կառավարում կրկնակի մագիստրոսական ծրագրով: Սակայն որոշել է Բոսթոն չմեկնել, այլ կատարել իր պարտքը հայրենիքի հանդեպ և 2020 –ի ամռանը զորակոչվել է բանակ:  Սիրում էր բացահայտել նորը թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Մորն ասում էր՝ «Ամեն մարդ աշխարհ գալուց շնորհ ունի, իմը մանկավարժն է»: Նույնիսկ բանակից ղեկավարել է ֆիլմի ստեղծման աշխատանքներ, որով Գյումրիի Թումոյում աշակերտը շահել է 1 000 000 դրամ: Ցանկացել է ուղղիչ աշխատանքային հիմնարկներում աշխատել, մտածում էր, որ հանցագործ երեխաներ չկան ամեն ինչ գալիս է խեղաթյուրված մանկությունից: Որոշել էր մոր մասին գիրք գրել: Մեծ մարդասեր էր, ամբողջ վաստակածը տալիս էր հիվանդ փոքրիկներին: Եռաբլուրում ամենքը լուրջ են՝ քարերին, իսկ Ալենը ժպտում է: Առաջնագծում երբ զինակից ընկերները ասել են, որ մյուսները սոված են, ասել է. «Տղերք, մեր ախպերները սոված են, հաց հասցնենք»: Օգնել է այդ գործը շտապ կարգավորել: Օգնել է նաև զենք տեղափոխել: Ալենն ընկավ հրետանու հարվածից…

Հետմահու արժանացել է «ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» կոչմանը։

Ալեն Մարգարյան «Ձեզ բացակա չենք դնի»։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԿՅԱՆՔԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալեն Մարգարյանի մայրը՝ տիկին Նազելին տղայի կիսատ երազանքը իրականություն դարձնելու մասին