ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Աշոտ Խաչատրյան

Աշոտ Խաչատրյան

Հավերժի ճամփորդները՝ Աշոտ Խաչատրյան

Աշոտ Խաչատրյան, 2019 թ.

Աշոտ Թորգոմի Խաչատրյան

( 12.01.2001 – 29.09.2020 )

Աշոտ Թորգոմի Խաչատրյան, ավագ գնդացրորդ (2001 թ. հունվարի 12, Արմավիրի մարզ, գ. Այգեշատ – 2020 թ. սեպտեմբերի 29, Մատաղիս): Դպրոցին զուգահեռ հաճախել է շախմատի, լողի, ըմբշամարտի և պատանի թատերագետի խմբակներին: Ավարտելով Այգեշատի միջնակարգ դպրոցը, ընդունվել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետ: Ասում էր «Մեկ լավ լրագրողը հավասար է մեկ լավ դատավորի»: 2019 թ. զորակոչվել է բանակ: Ծառայել է Մուղնիի ուսումնական զորամասում, ապա Մատաղիսի զորամասում՝ գնդի ՀՕՊ դասակում: Երազանքն էր տեսնել Մասիսը հակառակ կողմից… Տատիկին ասել է, «Ես էնպիսի մարդ պետք է դառնամ, որ նորից ծովից-ծով Հայաստան ունենանք»: Ցանկանում էր, որ մայրն իրենով հպարտանա, այս ցանկությունը կատարվեց: Զոհվեց սեպտեմբերի 29-ին համառ մարտերից հետո՝ ԱԹՍ-ի հարվածից:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ