ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Աշոտ Սարգսյան

Աշոտ Սարգսյան

Հավերժի ճամփորդները՝ Աշոտ Սարգսյան

Աշոտ Սարգսյան

Աշոտ Միհրանի Խոմով Սարգսյան

( 15.03.2001 – 23.10.2020 )

Աշոտ Միհրանի Խոմով Սարգսյան լեյտենանտ, դիպուկահարների դասակի հրամանատար (2001 թ. մարտի 15, ՌԴ, ք. Վլադիվոստոկ– 2020 թ. հոկտեմբերի 23 Վարանդա, գ. Կարաբուլաղ /Ֆիզուլի/): 4 տարեկանից ապրել է Հայաստանում, սովորել է գ. Սայաթ-Նովայի միջնակարգ դպրոցում: Զորակոչվել է 2019 թ.` որպես 1-ին կարգի դիպուկահար: Ծառայության ընթացքում եղել է օրինակելի, պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Սեպտեմբերի 27-ից ակտիվ մասնակցել է պատերազմին, 4-րդ օրը կատարած սխրանքների համար  Արցախի ՊԲ հրամանատարի հրամանով ստանում է լեյտենանտի կոչում: 19-ամյա Լեյտենանտը կռվել է ամենաթեժ վայրերում՝ Հադրութում, Կարմիր Շուկայում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում, ոչնչացրել զինտեխնիկա, հակառակորդին պատճառել մեծ թվով մարդկային կորուստներ: Զոհվել է հոկտեմբերի 23-ին Կարաբուլաղում /Վարանդա/`երեք ընկերներով փրկելով 200 նորակոչիկ զինվորների կյանք: Երազանքն էր ընտանիք կազմել

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ