ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արամայիս Թադևոսյան

Արամայիս Թադևոսյան

Հավերժի ճամփորդները՝ Արամայիս Թադևոսյան

Արամայիս Թադևոսյան

Արամայիս Գեղամի Թադևոսյան

( 15.12.2001 – 14.10.2020 )

Արամայիս Գեղամի Թադևոսյան – հրանոթի նշանառու (2001 թ․ դեկտեմբերի 15, Երևան –  2020 թ․ հոկտեմբերի 14, Վարանդա)

Արամայիսը (Միշոն) 2007 թ․ սովորել է Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցում։ Դպրոցից հետո ուսումը շարունակել է Պլեխանովի անվան տնտեսագիտական քոլեջում։ Ընկերասեր, ազնիվ, նպատակասլաց տղա էր։ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 14-ը մասնակցել է  44-օրյա պատերազմին։ Հակառակորդի ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 արկ։ 2020 թ․ հոկտեմբերի 14-ին թշնամու դիվերսիոն խմբի դեմ իրականացրել է հարձակումներ և հասցրել մեծ կորուստներ։ Նույն ժամանակ ծնոտի շրջանում ստացել է վիրավորում, սակայն շարունակել է կռվել և ստեղծել նպաստավոր պայմաններ վիրավորներին տեղափոխելու համար։ Վարանդայում էլ քաջաբար զոհվել է։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և 2-րդ աստիճանի շքանշաններով։ Նրա անունով բացվել է դասարան Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցում։

Երազում էր դառնալ ֆիլանտրոպ (բարեգործ), ավա՜ղ․․․

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԿՅԱՆՔԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ